Սայաթ-Նովա գյուղում բնակելի տուն է այրվել՝ գույքով հանդերձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 01.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի 4-րդ փողոցում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.08-ին, մարվել՝ 03.04-ին:
Այրվել է Շահումյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող Հ. Ս.-ին պատկանող օժանդակ շինության տանիքը՝ մոտ 70 քմ, որից մոտ 30 քմ հատվածը փլուզվել է, խոհանոցը եւ միջանցքը գույքով մոտ 30 քմ, տան տանիքի փայտա կառուցատարրերը մոտ 40 քմ, հյուրասենյակի առաստաղը մոտ 1 քմ, վնասվել են հյուրասենյակի եւ կահույքի ապակիները, ջերմահարվել է գույքն ամբողջությամբ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



