Թունիսում համաձայնագիր է ստորագրվել ազգային միասնության կառավարության ձևավորման առնչությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹունիսի հիմնական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում էին ազգային երկխոսությանը, երկրի նախագահական նստավայրում համաձայնագիր են ստորագրել ազգային միասնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Business News տեղեկատվական պորտալը, համաձայնությունը ստացել է «Կարթագենի համաձայնությու ն» անվանումը:
Համաձայնության ստորագրմանը նախորդել է ազգային երկխոսության գործընթացը, որի ժամանակ քննարկվել են ինչպես ձևավորվելիք կառավարության կազմը, այնպես էլ դրա աշխատանքի հիմնական ուղղությունները: Ազգային միասնության կառավարության ստեղծման գաղափարի մասին հայտարարել էր երկրի նախագահ Բեժի Քաիդ էս-Սեբսին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



