Ծաղիկները ջրելու հրաշալի միջոց
ԼԱՅՖՎստահ եմ՝ ձեզ համար էլ է դժվար տնից մի քանի օր բացակայելը և ձեր գեղեցիկ գեղեցիկ բույսերը առանց խնամքի թողնելը: Կամ միգուցե շատ զբաղված եք և մոռանում եք ավելի հաճախակի ջրել ձեր բույսեր: Եթե այս իրավիճակները ձեզ ծանոթ են, ապա մենք կարող ենք ձեզ օգնել... մի շիշ գինով:

Ուղղակի գինու շիշը մինչև վերջ լցրեք ջրով, ապա մատով փակեք շիշը և արագ շրջելով մոտ 5 սմ խորությամբ մտցրեք հողի մեջ: Եթե շիշը շատ մեծ է բույսի համար, ապա շշի վրա կափարիչ ամրացրեք և փոքրիկ անցք բացեք դրա վրա: Ավելի գեղեցիկ տեսք տալու համար կարող եք ներկել շիշը և հետաքրքիր պատկերներ նկարել:

Այս ամենի մեջ ամենալավն այն է, որ ջուրը մակերեսին չի լինում, ինչն էլ պաշտպանում է բույսին միջատների բազմացումից: Այս մեթոդն օգտագործելով դուք կարող եք հանգիստ գնալ մի քանի օր հանգստի, և վերադառնալիս ձեր բույսը դեռևս գեղեցիկ և առողջ տեսք կունենա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



