Ինչպե՞ս պատրաստել բանջարեղենային բրինձ
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է բրինձ, սմբուկ, կանաչ և կարմիր պղպեղ, լոլիկ, սունկ և սխտոր:
Նախ անհրաժեշտ է մանր խորանարդիկներով կտրատել սմբուկը, տապակել ձեթի մեջ, այնուհետև այն մի կողմ դնել: Առանձին թավայի մեջ կտրատել 1-2 լոլիկ, թեթև տապակել, ավելացնել բրինձը, 1-2 րոպե խառնել լոլիկի հետ: Այնուհետև ավելացնել 3 բաժակ ջուր, աղ՝ ըստ ճաշակի, որից հետո կտրատել կանաչ և կարմիր պղպեղները և թողնել եփվի 30-40 րոպե: Այս ամենը եփելուց հետո ավելացնել տապակած սմբուկը և մի փոքր սխտոր՝ հաճելի համ ապահովելու համար: Ըստ ճաշակի՝ կարելի է նաև ավելացնել կանաչի:
Բանջարեղենային բրինձը պատրաստ է: Բարի ախորժակ:
1
Նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինելու
2
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
3
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
4
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
5
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...



