Ջավախքում հուղարկավորել են սեփական տանը սպանված Քաչոտյաններին (լուսանկարներ, տեսանյութ)
ՖՈՏՈnews.am-ը գրում է.
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում այսօր` հուլիսի 13-ին, հողին հանձնեցին հուլիսի 9-ին սեփական տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ հուղարկավորությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Նինոծմինդայի, Ախալքալաքի եւ Ախալցխայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիներ Ջավախքի տարբեր քաղաքներից եւ գյուղերից:
Սպանված 37-ամյա Օֆելյային, 13-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային եւ 5-ամյա Սերգեյին հողին հանձնեցին Քաչոտյանների տան հարեւանությամբ գտնվող Վաչիանի գերեզմանատանը:
37-ամյա Օֆելյա Քաչոտյան

5-ամյա Սերյոժա Քաչոտյան

16-ամյա Արմինե Քաչոտյան

18-ամյա Ասյա Քաչոտյան

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ




