Գերմանիայում ռոք փառատոնի ժամանակ կայծակի հարվածից մոտ 30 մարդ է տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Մենդիգ քաղաքում հունիսի 6-ին՝ Rock am Ring փառատոնի ժամանակ, կայծակի հարվածից առնվազն 27 մարդ է տուժել։ Այս մասին տեղեկացնում է Rheinische Post-ը՝ վկայակոչեով ոստիկանության ներկայացուցչին։
Վիրավորներն առաջին օգնություն են ստացել փառատոնի անցկացման վայրում, իսկ հետո տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 6-ը գտնվում են ծանր վիճակում։
Ուրբաթ երեկոյան վատ եղանակային պայմանների պատճառով չեղյալ էր հայտարարվել դիջեյ Ֆրից Քալքբրենների համերգը։ Կազմակերպիչները զգուշացրել էին վատացող եղանակային պայմանների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



