Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Վայոց ձորի մարզում, ծանոթացել հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին, ֆիզկուլտուրայի դահլիճների պայմաններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի շրջանակներում նախարարը մարզպետ Հարություն Սարգսյանի հետ այցելել է մարզի Մալիշկա համայնքի հանրակրթական դպրոց, ինչպես նաև Վայք քաղաքի մարզադպրոց և վերանորոգված մարզադաշտ:

Նախարարը և նրան ուղեկցող անձինք այցելել են նաև Ելփին, Արենի համայնքների և Եղեգնաձոր քաղաքի մի քանի դպրոցներ, ծանոթացել ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին և առկա գույքային հիմնախնդիրներին: Եղեգնաձորում նախարար Ղազարյանը եղել է նաև քաղաքում գործող բաց լողավազանի տարածքում, շրջայց է կատարել քաղաքի մարզադաշտում:

Վայոց ձորի մարզ այցելության ավարտին նախարար Ղազարյանն անցկացրել է խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:

Նախարարը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին և հորդորել ներկաներին լինել ակտիվ և առանց կաշկանդվելու ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք, ուսուցիչների կարծիքով, խոչընդոտում են ֆիզկուլտուրայի առավել արդյունավետ դասավանդումը: «Ես գիտակցում եմ, որ առկա խնդիրները հնարավոր չէ վերացնել մեկ օրում, որ անհրաժեշտ է երկարատև և հետևողական աշխատանք այդ հիմնահարցերը լուծելու համար: Այդ ամենը մենք պետք է անենք միասին՝ համատեղ ու սրտացավ աշխատանքի միջոցով: Վստահ եմ, որ միասնական աշխատանքով հնարավոր կլինի շտկել առկա թերությունները», - ասել է Գաբրիել Ղազարյանը: Նա նաև խոսել է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հանրակրթական դպրոցների մարզադահլիճների մշտադիտարկման արդյունքներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի մասին: «Ցանկանում եմ իմանաք, որ հարցը երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է»,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ նախարարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ հանրապետության հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդման և աշակերտների կողմից առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարարը և մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերի:

 

Գանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած