Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել Բոլիվիայի ազգային հավաքականը
ՍՊՈՐՏՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր մարզիչ է փնտրում հավաքականը գլխավորելու համար:
Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլիվեր Ռոչան արդեն նշել է, որ հավաքականը գլխավորող մարզիչների ցուցակում ամենահավանական թեկնածուն Մարադոնան է: Արգենտինացու գործակալն արդեն դիմել է Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիային և առաջարկել իր հաճախորդի ծառայությունները:
Այս մասին հայտնում է « Clarin»-ը:
Բոլիվիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ ԽուլիոՍեսար Բալդիվյեսոյի ձեռքից վերցվել էր հավաքականի ղեկը Ամերիկայի գավաթի խաղարկությունում թիմի անհաջող ելույթների պատճառով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



