«Էվերթոն»-ը Ակսել Վիտցելին տարեկան առաջարկել է 7 միլիոն եվրո աշխատավարձ
ՍՊՈՐՏԱնգլիական «Էվերթոն»-ը պատրաստ է ռուսական «Զենիթ»-ի առաջատար կիսապաշտպաններից մեկին՝ Ակսել Վիտցելին տարեկան առաջարկել 7 միլիոն եվրո աշխատավարձ: Մոտակա օրերին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա անգլիական ակումբի ֆուտբոլիստ: Ավելի վաղ ինֆորմացիա էր տարածվել, որ Վիտցելի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլի»-ն, որը ֆուտբոլիստի հետ անգամ համաձայնեցրել էր անձնական պայմանագրի կետերը: Վերջին պահին «Էվերթոն»-ը միացել է ֆուտբոլիստի համար մղվող պայքարին, և խախտել իտալացիների խաղաքարտերը:
Այս մասին հայտնում է « Sport Mediaset»-ը:
Ակսել Վիտցելը 2012 թվականից հանդես է գալիս «Զենիթ»-ի կազմում: Նախորդ մրցաշրջանում բելգիացին դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



