«Ժամանակ». Աբովյան քաղաքը օժիտ չէ. թեկնածուն Սերժ Սարգսյանից օգնություն է խնդրում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը Սերժ Սարգսյանից խնդրում է հանձնարարականներ տալ իրավապահներին՝ ապահովելու իր անվտանգությունը մինչեւ ընտրությունների ավարտը:
Նա չի բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կողմից արմատավորված եւ Աբովյան քաղաքում առկա նախընտրական մթնոլորտը: Իսրայելյանը մեզ հետ զրույցում կոչ արեց աբովյանցիներին քվեարկել հանուն իրենց արժանապատվության՝ չվախենալով սափրագլուխներից, «անուշիկներից, յաշաներից ու բոռշ սարքող գեղամիկներից», ապա հավելեց. «Աբովյան քաղաքը օժիտ չէ, աբովյանցիներն էլ ստրուկ չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



