Նախկին դատախազը հողագործությամբ է զբաղվում.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երևանի նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, որը վերջերս լքեց պաշտոնը, այժմ զբաղվում է իր հոբբիով՝ հողագործությամբ:
Նա իր հայրենի Վերին Արտաշատ գյուղում հսկայածավալ այգի ունի, որտեղ, ըստ ականատեսների, հաճախ է լինում: Հողը, ինչպես ասում են, սփոփում է, բուժում, նաև հրաշալի հակադեպրեսանտ է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բադալյանին որոշել են գործազուր չթողնել ու տեղավորել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայությունում՝ որպես ծառայության պետի տեղակալ:
Նախկին դատախազը թեև չի մեկնաբանու ի հավանական նշանակման մասին լուրը, սակայն, ըստ նրա շրջապատի մարդկանց, վստահ է, որ «տաշած քարը գետնին չի մնա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



