Էդուարդ Շարմազանովն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀԱզգային ժողովի փոխնախագահ ԷդուարդՇարմազանովն հուլիսի 12-ին մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարական պահպանության դիրքեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, առաջնագծում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին և իրավիճակին: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ յուրաքանչյուր այցելություն առաջնագիծ խորհելու տեղիք է տալիս, իսկ զինվորների հետ հանդիպումները ոգևորիչ են:«Պետական այրերը պետք է հաճախ լինենառաջնագծում, որտեղից ուժ ենք< /b>ստանում և գիտակցում , որ մենքսխալվելու իրավունք չունենք»,- ասել է նա:
Սահմանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է իր հայտարարությունն այն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ, և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը:«Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում»,- ընդգծել է Է. Շարմազանովը:



