Սնկով և պանրով ռուլետ.բաղադրատոմս
ԼԱՅՖԲաղադրությունը՝
Հավի ֆիլե-500 գրամ
Սունկ-250 գրամ
Պանիր-100 գրամ
Բեկոն (կտրտած)- 10 կտոր
Աղ-ըստ ճաշակի
Սև պղպեղ-ըստ ճաշակի
Ձեթ
Պատրաստման եղանակը՝
Հավի ֆիլե 5 կտոր հավանգով ծեծել: Սունկ մանր կտրատել և ձեթի մեջ տապակել, և աղ լցնել: Պանիրը խորանարդիկներով կտրատել: Հավի ֆիլեի վրա աղ և պղպեղ լցնել:
Հավի ֆիլեի մեջ տեղադրել սնկեր և պանրի խորանարդիկը, ռուլետի նման փաթաթել, այնուհետև երկու շերտերով փաթաթել խոզապուխտը: Հավիլ ֆիլեի մնացած կտորներն էլ այդպես պատրաստել: Դնել ջեռոցում 180 աստիճանի տակ 30 րոպե:



