Վթար Շիրակի մարզում. 7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են, որից 3-ը՝ երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Շիրակի մարզում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 02.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել. Գյումրի-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի, առանց համարանիշի (վարորդ 28-ամյա Արթուր Մ.) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի MA 816 համարանիշի (վարորդ 37-ամյա Հովհաննես Ս.) ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու «Օպել»-ի ուղեւորներ 64-ամյա Աստղիկ Ս.-ն ու 13-ամյա Աստղիկ Ս.-ն, 9-ամյա Շուշանիկ Ս.-ն 9-ամյա Շուշիկ Ս.-ն 33-ամյա Գայանե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն եւ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:
Վիրավորներից մի քանիսը սովորում են Գյումրի քաղաքի թիվ 7-րդ դպրոցում եւ նույն ընտանիքի անդամներ են:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



