Brexit-ից հետո բրիտանացիների ծախսերն աճել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացիները սկսել են ավելի շատ ծախսել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեից հետո, վկայում են Barclaycard-ի տվյալները:
Նախորդ` հունիսի 24-ից 30-ի շաբաթվա համեմատ, բրիտանացիները 2,14 տոկոսով ավելի միջոցներ են ծախսել Barclaycard կրեդիտային եւ դեբետային քարտերից: Այնուամենայնիվ, iTV հեռուստաալիքը հայտնում է, որ հաճախ ամսվա վերջին ծախսերն աճում են, որովհետեւ Մեծ Բրիտանիայի շատ բնակիչներ հենց այդ ժամանակաշրջանում են աշխատավարձ ստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ նշվում է, որ բրիտանացիները սկսել են ավելի քիչ ծախսել փաբերում եւ ռեստորաններում, համապատասխանաբար` 0,44 տոկոսով եւ 0,46 տոկոսով պակաս:
Հաղորդվում է նաեւ, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների ծախսերն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 3,1 տոկոսով:
Barclaycard-ի տվյալների համաձայն, բրիտանացիների 81 տոկոսը կարծում է, որ ամենօրա օգտագործման ապրանքների գները Brexit-ի հետ կապված կաճեն: Սպառողների 43 տոկոսը կարծում է, որ իր ֆինանսական վիճակը շուտով կվատանա:



