Երևան, 29.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Արզաքանցյանի արկածների վախճանը Հայաստանում.«168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական սկանդալային պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործարանները հանվել են աճուրդի: Այս պահին դատական քաշքշուկների մեջ են կամ արդեն սնանկ են ճանաչվել և աճուրդի հանվել 3 ձեռնարկություններ՝ «Գրեյթ Վելլի» ՀՁ-ն, «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ն, «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն, նաև Արտաշատի ու Օշականի գինու գործարանները:

«Աշտարակյան գինիները», որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սնանկ էր ճանաչվել անցած տարի, արդեն երկրորդ անգամ է դրվել աճուրդի, սակայն գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: Գործարանի գույքը կրկին վաճառքի կհանվի օգոստոսի 10-ին:

Հուլիսի 27-ին նախատեսվում է աճուրդով վաճառել «Գրեյթ Վելլի Քամփընի» գործարանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այն սնանկ էր ճանաչել անցյալ տարվա փետրվարին՝ «Հայբիզնեսբանկի» պահանջով: «168 ժամ»-ի հետ զրույցում ընկերության սնանկության գործերով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը հայտնեց, որ աճուրդի անցկացման միջնորդությունը ներկայացվել է դատարան, որը, ամենայն հավանականությամբ, կհաստատի այն: Ըստ նրա՝ իր վարույթում գտնվող գույքը փոքր է. ««Գրեյթ Վելլին» մի քանի կառավարչի գործ է: «Գրեյթ Վելլի Քամփընիի» գույքը շատ չէ, գումարն էլ շատ չէ»:

Տարբեր պատմություններով հայտնի Տիգրան Արզաքանցյանի գործերը, ըստ ԶԼՄ-ների, Հայաստանում վատացան տարիներ առաջ Մոսկվայում ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին համասեփականությամբ պատկանող խաղատանը տհաճ միջադեպից հետո: Այդ ժամանակ Արզաքանցյանին ծեծի էին ենթարկել նրա վատ պահվածքի համար: Այստեղ նրա նախկին կուսակից ընկերներն Արզաքանցյանին բնորոշում են «խաբեբա» բառով:

Թե ինչպե՞ս են արտերկրում նրա գործերը, հավանաբար, շուտով կպարզվի: Հիշեցնենք, որ դեռ պատգամավորական տարիներին Արզաքանցյանը երեքհարկանի առանձնատուն էր ձեռք բերել Փարիզի արվարձանում, իսկ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան էր գնել:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Գրեյթ Վելլիի» կուտակած աշխատավարձերի պարտքն ավելի քան 80 մլն դրամ է: Ընկերությունն ավելի քան 2 մլն դոլար էլ պարտք է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, մոտ 286 հազար դոլար՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, ևս 756.5 եվրո՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին: «Գրեյթ Վելլի ՀՁ»-ն նաև ավելի քան 155 մլն դրամ է պարտք Պետական եկամուտների կոմիտեին, 53 մլն 302 հազար դրամ՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, 82 մլն 250 հազար դրամ՝ «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին, և այլն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան Այս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Ջրային պարեկները գիշերային ապօրինի որսած 350 կգ սիգ են հայտնաբերել Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայաստանում համերգով հանդես կգա LOBODA-ն Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մաhացել է առնվազն 15 մարդ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավելի. Պեսկով Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Ոսկու գնի նոր պատմական առավելագույնը Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանՀայտնվել է այն ռուս տղամարդու լուսանկարը, որից Թրամփի որդին փրկել էր աղջկանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՌեկորդային աճ՝ ոսկու արժեքը հասնում է պատմական առավելագույնի Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույցով քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված հարցեր Ճարտարապետական գլուխգործոց, որը տեսնելը միլիոնավոր մարդկանց երազանքն է. «Փաստ»Սամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 հունվար). Արգելվել են սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը. «Փաստ»Ինը տարեկան դպրոցականը ընկել է բաց ջրհորն ու մահացել. ի՞նչ է հայտնիԻ՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ»Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Առողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա Սողոմոնյան«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ»ՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակին. Արմեն ՄանվելյանԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան 1 օր ջուր չի լինելու Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ»Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»