Դեսպան Սարգսյանը Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության խորացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել այդ երկրի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ մշակութային փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել կինոարտադրության, Հայաստանում հնագիտական պեղումներ, ինպես նաև հին մշակութային արժեքների պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնող մասնագիտական խմբերի ստեղծումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Սարգսյանը նախարար Ռաշիդովին ներկայացրել է դեսպանության առաջիկա մշակութային ծրագրերը, այդ թվում` Հայաստանի անկախության 25-այմակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:



