Մայլի Սայրուսը Լիամ Հեմսֆորթի հանդեպ իր սերն ապացուցել է նրա սիրելի ուտեստի նկարն իր ձեռքին դաջելով
ԼԱՅՖՄայլի Սայրուսը նոր դաջվածք ունի և մենք վստահ ենք, որ Լիամ Հեմսֆորթին այդ դաջվածքը շատ է դուր գալիս: 23-ամյա երգչուհին ներկայացրել է իր նոր դաջվածքը Ինսթագրամում:
Դաջվածքը ավստրալիական խորտիկների Vegemite ապրանքանիշի տուփն է, որը նրա ավստրալիացի ընկեր Լիամ Հեմսֆորթը բազմիցս իր հարցազրույցների մեջ նշել է որպես իր սիրելի ուտեստ:
Չնայած զույգը դեռ պաշտոնապես չի հայտարարել իրենց՝ մի քանի տարվա բաժանումից հետո միացման մասին, սակայն Մայլիի այս դաջվածքը կարծես թե արդեն նրանց հարաբերություններին պաշտոնական կարգավիճակ է տալիս:
Մայլին տեղադրել էր իր նոր դաջվածքի լուսանկարը՝ այն մեկնաբանելով. «Vegemite-ի հետ կատակներ չեն անում:» Նկարի տեղադրումից հետո Մայլիի երկրպագուները ողողել են նրա նկարը մեկնաբանություններով, որ դա Լիամի սիրած նախաճաշն է:
Չնայած զույգը դեռ իրենց սիրավեպի մասին չի հայտարարում, սակայն Թվիթերում արդեն սկսվել է աստղային զույգի նշանադրության մասին լուրերի տարածումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



