Գյուղատնտեսության նախարարությունը ճշտում է կարկուտի հասցրած վնասի չափերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 10-ին հանրապետության տարբեր տարածքներում տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
«Մարզպետարաններն աշխատանքներն ամփոփելուց հետո կներկայացնեն Գյուղատնտեսության նախարարությանը: Վնասի չափի վերջնական պատկերը պարզ կլինի առաջիկա օրերին»,- հայտնեց նա:
Արմավիրի շուրջ 15 համայնքներ տուժել ենհուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի ևկարկուտի հետևանքով: ՀՀ տարածքայինկառավարման և զարգացման նախարարԴավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել էԱրմավիրի մարզ: Արմավիրի մարզպետ ԱշոտՂահրամանյանի հետ նախարարը եղել էԱկնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտիպատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները:



