Մրգային տորթ.բաղադրատոմս
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Խմոր`
Կարագ-130 գրամ
Շաքարավազ-200 գրամ
Ձու-3 հատ
Ալյուր-200 գրամ
Սոդա-1 թեյի գդալ
Կիտրոնի հյութ
Կրեմ`
Թթվասեր յուղոտ-300 գրամ
Շաքարավազ -100 գրամ
Բանան-1 հատ
Զարդարանքի համար`
Շոկոլադ-50գրամ
Հատապտղի օշարակ -2 ճաշի գդալ
Թարմ հատապտուղ
Պատարստման եղանակ`
Կարագը հարել, ավելացնել շաքարավազ, ձու: Այնուհետև ավելացնել կիտրոնի հյութի հետ խառնած սոդան և ալյուրը: Լավ հարել: Այնուհետև դնել ջեռոցում 30 րոպե 200 աստիճան:
Խմորը թխելուց հետո, մեջտեղից երկու կես անել: Թթվասերը շաքարավազով հարել և թողնել 20 րոպե:
Մի շերտի վրա կրեմը լցնել, այնուհետև կտրատած բանանը դասավորել:
Խմորի մյուս շերտը ոչ մեծ կտորներով կտրատել: Յուրաքանչյուր կտորը կրեմի մեջ թաթախել և դնել բանանի վրա: Խմորը դնել սառնարան 30-40 րոպե:
Սառնարանից հանել և դրա վրա հալած շոկոլադ և ելակի օշարակ լցնել: Այն զարդարել հատապտուղներով:



