Քլոե Քարդաշյանը ամուսնուն վռնդել է նրա իսկ տնից, որ համար ամսական վճարում էր 25 հազար դոլար
ԼԱՅՖՕրեր առաջ մեկնարկել է Քլոե Քարդաշյանի եւ Լամար Օդոմի ամուսնալուծության գործընթացը: 32-ամյա Քլոեից Լամարը պահանջում է վճարել նաեւ իր փաստաբաններին, իսկ երբ Քարդաշյան ընտանիքին դեմ ես գնում, նշանակում է՝ աղետի եւ սկանդալների սպասիր:

Պարզվում է՝ Լամարն ապրում է այն տանը, որը նրա համար վարձել է Քլոեն: Տան ամսական վարձը կազմում է 25 հազար դոլար, եւ երեւում է՝ Քլոեն զզվել է պահել 36-ամյա բասկետբոլիստին, քանի որ ռեալիթի շոուի աստղը նախկին ամուսնուն վռնդել է տանից:

Բանն այն է, որ երբ Լամարին դուրս էին գրել հիվանդանոցից, Քլոեն Օդոմի համար տուն էր վարձել իր տանը մոտ, որպեսզի խնամի նրան: Սակայն Լամարը ուշքի գալու փոխարեն, սկսել է նորից խմել, իսկ մեկ ամիս առաջ Քլոեն տանը հայտնաբերել է կրեկի ծխամորճ:
Աղբյուրը՝ TMZ
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան



