«Շիրակ»- «Սպարտակ Տրնավա» խաղը կսպասարկեն Ղազախստանը ներկայացնող մրցավարները
ՍՊՈՐՏ«Եվրոպա Լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 2-րդ փուլի «Շիրակ»- «Սպարտակ Տրնավա» խաղը կսպասարկեն Ղազախստանը ներկայացնող մրցավարները: Գյումրիում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արտյոմ Կուչինը: Մրցավարին եզրերում կօգնեն Եվգենի Բելսկին ու Սանժիր Իսկակովը:
Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խաղը տեղի է ունենալու հուլիսի 14-ին և սկսվելու է Երեւանի ժամանակով 17:00-ին: Որակավորման առաջին փուլում «Շիրակ» -ը հաղթել էր «Դիլա»-ին, իսկ հյուրերը հաղթել են Մալթան ներկայացնող «Հիբերնիանս»-ին :
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



