Բասկետբոլի Սերբիայի հավաքականը կմասնակցի «Ռիո 2016»-ին
ՍՊՈՐՏ«Ռիո 2016»-ի մասնակից բասկետբոլային հավաքականների շարքը համալրեց ևս մեկ մասնակից: Սերբիայի բասկետբոլի հավաքականը օլիմպիական խաղերից առաջ անցկացվող որակավորման մրցաշարի եզրափակիչում կարողացել է վստահ առավելության հասնել Պուերտո Ռիկոյի հավաքականի նկատմամբ, և ստացել է ուղեգիր` մասնակցելու «Ռիո 2016»-ին: Հանդիպումն ավարտվել է 108-77 հաշվով:
Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը կսկսվեն օգոստոսի 5-ին: Այս ընթացքում բասկետբոլային մրցաշարի որակավորման փուլը չի կարողացել հաղթահարել Ռուսաստանի հավաքականը, որի կազմում հանդես են գալիս մի շարք ուժեղ բասկետբոլիստներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



