Դարբասի գյուղապետ ընտրվեց ԲՀԿ-ական թեկնածուն
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ Սյունիքի մարզի Դարբաս համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ: 309-ը ձայնով ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ ՍՊԸ օպերատոր, ինքնառաջադրմամբ հանդես եկած Սաշա Ստեփանյանը: Մյուս թեկնածուի՝ համայնքի միջնակարգ դպրոցի պահակ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռոբերտ Խաչատրյանի օգտին քվեարկել էր 277 ընտրող: Իսկ 12 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Դարբաս համայնքում 875 ընտրող կա, որից ընտրության օրը տեղամաս էին եկել 598-ը, այսինքն գրեթե 70 տոկոս մասնակցություն էր գրանցվել, այն է՝ 68,3 տոկոս:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



