«Կանեփ-կակաչ-2015»-ի շրջանակում ոչնչացվել է 4612 կգ վայրի կանեփ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4612 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 100 գրամ կանեփ բույսի թաց զանգված, 1,5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 հատ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:



