Օբաման հայտարարել է, որ չի կարող Իսպանիայից ավելի լավ դաշնակից պատկերացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն Իսպանիային համարում է ամենահուսալի գործընկերներից մեկը ՆԱՏՕ-ի կազմում: РИА Новости-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` Իսպանիա կատարած այցի ժամանակ:
«Մենք չեն կարող ավելի լավ դաշնակից ցանկանալ, քան Իսպանիան է… Մենք չենք կարող ավելի լավ միություն ունենալ, չենք կարող ավելի լավ բարեկամներ ունենալ, քան մեր բարեկամներն են այստեղ` Եվրոպայում: Այդ թվում է նաև Իսպանիան, միասնական և ուժեղ, մեր ամենաուժեղ դաշնակիցներից մեկը», - հայտարարել է Օբաման` ելույթ ունենալով զինվորականների առաջ` իսպանա-ամերիկյան համատեղ «Ռոտա» ռազմաբազայում, որը գտնվում է իսպանական Կադիս նահանգում:
Օբամայի խոսքով` 60 տարվա ընթացքում Իսպանիան այն երկիրն է եղել, որը ռազմաբազայում բազմաթիվ ամերիկացիների է ընդունել: Այդտեղ տարիներ շարունակ տեղակայված են եղել ամերիկյան ականակիր նավերը, այժմ նաև ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերը:
Օբաման հավելել է, որ Իսպանիան մեծ ներդրում է ունենում «Իսլամական պետության» դեմ պայքարում:



