Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Հաքքարի նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է չորս թուրք զինծառայող, ևս մեկը վիրավոր է:Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, պայթուցիկ սարքը տեղադրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:«Հաքքարի նահանգի Շեմդիլլի շրջանում՝ մայրուղու վրա, զինծառայողներ տեղափոխող զրահապատ մեքենայի ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցվել: Մեր ընկերներից 4-ը զոհվել են, մեկը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:Շաբաթ առնվազն երկու մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին, երբ քուրդ զինյալներն ավտոմեքենա էին պայթեցրել Մարդինում՝ ռազմական օբյեկտի անցակետի մոտ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



