Թուրքիայում զինծառայողներ են ձերբակալվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում նոր ձերբակալություններ են իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, «Իզմիրում ռազմական լրտեսության» գործով 10 տարբեր շրջաններում նոր գործողություններ են անցկացվել:
Դրանց հետևանքով ձերբակալվել են 6 զինծառայողներ, այդ թվում և երեք մայոր ու երկու պաշտոնաթող ծովակալ:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնականկազմակերպության առաջնորդ ՖեթուլլահԳյուլենի շարժումը քարոզում է արդի իսլամ:Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհիբազմաթիվ իսլամական երկրներում, այդթվում` Թուրքիայում: Մինչ վերջերս այնհամարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-իքաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնականերկխոսո ւթյուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից որպես վտարանդիբնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա:
Նախկին համախոհներ Ֆեթուլլահ Գյուլենի և Էրդողանի միջև հակասությունը վերածվել է թշնամանքի այն բանից հետո, երբ 2013թվականի դեկտեմբերի կեսերին բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, ինչպես նաև Էրդողանի, նրազավակների և մերձավորների անմիջական մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն գործարքներ: Համացանցում հայտնվել են այդգործողությունները փաստող հեռախոսային զրույցների ձայնագրություններ: Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որձայնագրությունների հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենի «համայնքը», որը ցանկանում է տապալել իր կառավարությունը:



