Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն գործընկերներ չեն, սակայն «սառը պատերազմ» չեն վարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն և Ռուսաստանն արդեն ռազմավարական գործընկերներ չեն համարվում, սակայն «սառը պատերազմ» չեն վարում: Ինչպես հաղորդդում է Արմենպրեսը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը:
«Մենք ոչ մի անհապաղ սպառնալիք չենք տեսնում: Ռուսաստանը չի հանդիսանում մեր ռազմավարական գործընկերը: Մենք չունենք ռազմավարական գործընկերություն, որը փորձեցինք ստեղծել «սառը պատերազմից» հետո, բայց մենք «սառը պատերազմի» իրավիճակում էլ չենք: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է»,- Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



