Ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայում
ԼԱՅՖՌուսաստանից զբոսաշրջիկների տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել թուրքական Անթալիա քաղաքում: Ռուսական «Россия» ավիաընկերության օդանավն ուղիղ չվերթող թուրքական հանգստավայր է տեղափոխել 189 զբոսաշրջիկի, ովքեր վերջին 8 ամսվա ընթացքում առաջին մեծաքանակ ռուսաստանցի հանգստացողներն են Թուրքիայում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Չվերթի ժամանումը մեծ ուշադրության է արժանացել թուրքական լրատվամիջոցների շրջանում: Որոշ հեռուստաընկերություններ ուղիղ միացումներ են արել օդանավակայանից, իսկ զբոսաշրջիկներին թուրքական օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով: Անձնագրային ստուգման բաժնի մոտ օդանավակայանի ադմինիստրացիան ռուսաստանցի զբոսաշրջիկներին նաև կոկտեյլներ է առաջարկել:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



