Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանում «Երևան Ջուր» ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման ծրագրի ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ընթացիկ տարում կիրականացվի Ավանի 14 փողոցի նրբանցքների և Ավանի 5-րդ փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա ապահովելու անխափան ջրամատակարարում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների համար ապահովվի անխափան և որակյալ ջրամատակարարում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հա սարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցությունն իսկապես հաջողված է, ինչի արդյունքում մայրաքաղաքում կյանքի են կոչվում ջրամատակարարման բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր, և կարող ենք վստահաբար ասել, որ ջրամատակարարման ոլորտում կտրուկ դրական աճ ունենք: Որպես կարևոր խնդիր՝ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ջրի կորուստների վերացմանը, որի ուղղությամբ վերջին տարիներին տարբեր վարչական շրջանների մասնավոր տնատիրություններում, որտեղ ջրի մեծ կորուստներ կային, ընկերությունը սկսեց ծրագիր իրականացնել: Ավան վարչական շրջանում ընթացող աշխատանքները ևս դրան են ուղղված և մեծ աշխատանք է կատարվում: Համոզված եմ, որ հետևողական այս քայլերի արդյունքում մի քանի տարի անց մայրաքաղաքում լիարժեք կապահովվի 24-ժամյա որակյալ ջրամատակարարում»,- ընդգծել է քաղաքապետը:

Առանձնակի կարևորելով ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքների իրականացումը՝ բնակիչները նշել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր, առավել ևս, որ տարիներ շարունակ զրկված են եղել ամենօրյա ջրամատակարարում ունենալուց, իսկ քայքայված խողովակների պատճառով էլ ջուրը հաճախ լցվել է բնակարաններ: 

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ մարզական օջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և ծրագրի ավարտից հետո կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ լիարժեք մարզումներ իրականացնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարին և մյուս պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է լինել հետևողական քաղաքային տնտեսության տաբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի հանդեպ և աշխատանքների ընթացքում հաշվի առնել բնակիչների դիտարկումներն ու առաջարկները: Երևանի քաղաքապետը հանդիպել է նաև Ավան վարչական շրջանի մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում նրանց առաքելությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նախ և առաջ հենց մանկավարժների սրտացավ աշխատանքի շնորհիվ է ձևավորվում վաղվա հայրենասեր ու հայրենապաշտ քաղաքացին և համոզմունք է հայտնել, որ կրթության ոլորտի նվիրյալներն այսուհետ ևս նույն ջանասիրությամբ կշարունակեն իրենց շնորհակալ գործը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ մանկավարժներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ միշտ էլ պատվախնդրորեն են մոտեցել աշխատանքին ու այսուհետ ևս պատվով շարունակելու են իրականացնել իրենց պատասխանատու առաքելությունը:

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր Ավետիսյան