Բախում Մյասնիկյան պողոտայում. «Օպելը» շրջվել է. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 02.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենա է շրջվել, կան տուժածներ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 NN 457 (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Մ.) եւ «Opel Astra G» մակնիշի 34 TF 511 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



