Երևան «հիշում» է «կուկուռուզնիկը».«Առավոտ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատին 1979 թվականի երիտասարդական պալատի նկարն է՝ «Կուկուռուզնիկը»: Այս անունը գյումրեցիներից փոխ առան երևանցիները:
Հիշեցնենք, որ կառույցը նվիրված էր նախկին Խորհրդային Միության հիմնադրման 50-ամյակին: Գրեթե բոլոր միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում իշխանությունները հանձնարարարականներ իջեցրին՝ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել: Մեր պալատի ճարտարապետներն էին Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը:
Կառույցը քանդվեց 2005 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ տեղում ժամանակակց, բազմահարկ շինություն կառուցելու պայմանով: Սակայն արդեն տասը տարուց ավելի է՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս վայրում ոչ միայն շենք չի կառուցվում, այլև տարածքն օգտագործվում է ավազահանքի տեղ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



