Ֆինանսների փոխնախարարն անցած տարի կորցրել է մեկ միլիոն դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Past.am-ը, վկայակոչելով «Բարձրաստիճան պաշտոնական անձի 2014 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի» տվյալները, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի դրամական միջոցները պակասել են 1 մլն դրամով:
Տարեսկզբին նա ուներ 8,200,000.00 դրամ, իսկ տարեվերջին՝ 7,200,000.00 դրամ: Կայունություն են պահպանել ԱՄՆ դոլարով նրա միջոցները՝ մնալով 50,000.00 դոլարի սահմանում: Միրումյանի տարեկան եկամուտը կազմել է 7,506,500.00 դրամ, որը ձևավորվել է բացառապես չոր աշխատավարձի հաշվին: Այլ տվյալներ հայտարարագրված չեն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



