Ավտոովթար Երևանում. Սախարովի հրապարակում բախվել են Opel-ները. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր` հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` Ա. Սախարովի անվան հրապարակում, բախվել են Opel Omega մակնիշի 51 QO 354 համարանիշի և Opel Corsa մակնիշի 345 ՏV 334 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վթարի հետևանքով Opel Corsa-ի ուղևորուհի, 63-ամյա Անժելա Առաքելյանը տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Երևանի ՃՈ աշխատակիցները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Շարունակությունը` այստեղ:



