«Գոլդեն Սթեյտ»-ը պաշտոնապես հայտարարել է Կևին Դյուրանտի հետ պայմանագիր կնքելու մասին
ՍՊՈՐՏԲասկետբոլի ազգային ասոցիացիայի լավագույն ակումբներից մեկը` «Գոլդեն Սթեյտը» պաշտոնապես հայտարարել է Կևին Դյուրանտի հետ պայմանագիր կնքելու մասին: 27-ամյա բասկետբոլիստը «Գոլդեն Սթեյտ»-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ մոտ 54.5 միլիոն դոլար եկամուտով:
Այս մասին հաղորդում է «Գոլդեն Սթեյտ»-ի պաշտոնական կայքը:
Անցած 9 մրցաշրջաններն ամերիկացին անցկացրել էր «Օկլահոմա»-ում: Ավարտված մրցաշրջանում Դյուրանտն «Օկլահոմայի» կազմում անցկացրել է 72 հանդիպում: 2014-ին նա ճանաչվել էր NBA-ի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



