«Ժողովուրդ». Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները նրան հորդորել են ձեռնպահ մնալ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջարկելուց։
Այդ նշանակման «դեմ» արտահայտվողներն իրենց տեսակետը հիմնավորել են այն հանգամանքով, որ առանց այդ էլ Հովհաննիսյանի՝ Աժ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալու հանգամանքը բազմաթիվ խոսակցությունների և քննարկումների առարկա է դարձել։ Ուստի, եթե նա նշանակվի արդարադատության նախարար, ապա այդ հանգամանքը նորանոր լուրերի և քննարկումների առիթ կարող է դառնալ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, համաձայնել է «դեմ տեսակետների» հետ և որոշել է արդարադատության նախարարի պաշտոնի համար Սերժ Սարգսյանին չառաջարկել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը։ Տեսնենք՝ ինչքանով կիրականանան այս լուրերը, քանի որ պնդողները կարող են առանձին շահագրգռվածություն ունենալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



