Ստոլտենբերգն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ ակտում անդրադարձ կլինի ԼՂ խնդրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի` հւուլիսի 8-ին անցկացվող վարշավյան գագաթնաժողովի եզրափակիչ ակտում անդրադարձ կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին Ստոլտենբերգն ասել է Վարշավայում ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին:
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին` թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և միայն բանակցությունների ճանապարհով գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Մենք կաջակցենք հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին», -ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ:



