Ամենաէժան միջոցը՝ ճանճերից ազատվելու համար
ԼԱՅՖԱրդեն ամառ է և ճանճերը դարձել են մեր օրվա անբաժանելի մասը: Ձեզ ենք ներկայացնում մի պարզ, տնային պայմաններում պատրաստվող և էժան մեթոդ՝ ճանճերից ազատվելու համար:

Դրա համար ձեզ ընդամենըպետք են թափանցիկ, մեկանգամյա օգտագործման տոպրակ, ջուր, կիտրոնի հյութ, մոտ 5 հատ փոքր մետաղադրամ և աղ:

Ըստ MetaSpoon կայքի` պետք է 2.5 բաժակ ջուր վերցնել և դրա մեջ խառնել աղը և կիտրոնի հյութը, ապա լցնել ստացված հեղուկը տոպրակի մեջ: Մինչ տոպրակը փակելը դրա մեջ պետք է գցել մետաղադրամները:

Ըստ MetaSpoon-ի՝ տոպրակի մեջ ստացված հեղուկից մետաղադրամները փայլում են: Շատերը պնդում են, որ տեսնելով այդ փայլող մետաղադրամները` ճանճերը միանգամից հեռանում են այդտեղից: Տոպրակը կարող եք կախել ձեր տանը` ցանկացած վայրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
3
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
4
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
5
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը



