Հունիս ամսին «114» Թեժ գծին ստացվել է 5093 զանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016թ. հունիսին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5093 զանգ: Ստացված զանգերից 947-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1922 զանգ՝ ընտանիքի անապահովության, 409-ը՝ երեխայի խնամքի, 167-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 236-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ, 113 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:
Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիները զանգահարել են նաեւ բժշկասոցիալական փորձաքննության (33), ավանդի փոխհատուցման (195) եւ ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Բացի այդ, նախորդ ամիս քիչ չեն եղել նաեւ բողոքները: Ստացվել է 98 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 94-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Ինչպես իրենք են նշում, թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



