«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե սոցիալական փաթեթների՝ հանգստի վերաբերյալ բաղադրիչում չարաշահումներ են եղել, եւ իրենք որոշել են առայժմ կասեցնել դա՝ սոցփաթեթում թողնելով միայն առողջապահության բաղադրիչը:
«ՉԻ» - Այ սա իսկապես հանճարեղ լուծում է: Սոցիալական փաթեթների «հանգստի բաղադրիչի» եղածը մի բան չէր, բայց էլի գոնե պետական հիմնարկների աշխատողները (ասենք՝ ուսուցիչները) կարողանում էին տարվա մեջ մի 3-4 օր հանգստանալ: Հիմա, ահա, որոշել են «ժամանակավորապես» (երեք տարով) կասեցնել դա՝ որովհետեւ, հասկանում եք, չարաշահումներ են եղել: Դեռ լավ է, որ թոշակներն ու նպաստները նույնպես «ժամանակավորապես» չեն կասեցնում: Չէ՞ որ այդ ոլորտներում էլ չարաշահումների պակաս չկա:
Իսկ ընդհանրապես՝ եթե կասեցնելու լինեինք բոլոր այն համակարգերի գործունեությունը, որտեղ չարաշահումներ կան, ապա նախագահականն ու կառավարությունն ընդհանրապես պիտի լուծարվեին: Համ էլ՝ ահագին փող կտնտեսեինք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



