Սուրճի մրուրը կօգնի ազատվել միջատներից
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Սուրճը շատերի համար օրը սկսելու առաջին նախապայմանն է։ Սուրճը խմելուց հետո, սակայն, կարելի է օգտագործել նաև սուրճի մրուրը։
Սուրճի մրուրը, ինչպես հայտնի է, կարող է օգտակար լինել մաշկի համար, ցելյուլիտից ազատվելու համար։
Սուրճի մրուրը կարելի է նաև օգտագործել որպես միջատներին ու մոծակներին վանող միջոց։
Միջատներին դուր չի գալիս սուրճի բույրը, այդ իսկ պատճառով, կարելի է ընդամենը սուրճը խմելուց հետո այն լցնել տան շրջակայքում առկա ջրափոսերում, կամ լճակներում՝ դրանով իսկ կանխելով միջատների ու մոծակների բազմացումը։
Մոծակներին կարելի է վանել նաև մեկ այլ տարբերակով։ Եթե ամառային գեղեցիկ երեկո ցանկանում եք վայելել այգում, սակայն մոծակները հանգիստ չեն տալիս, ապա լավագույն միջոցն է ալյումինե ֆոլգայի վրա լցնել սուրճի հատիկներ ու այրել դրանք։ Այս միջոցը ևս արդյունավետորեն վանում է մոծակներին։



