Շվայնշտայգեր. «Ման. Յունայթեդը» պատրաստ է հասնել «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Ռեալի» մակարդակին
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Բաստիան Շվայնշտայգերը համոզված է, որ անգլիական թիմն իրեն ավելի ուժեղ է դարձնելու:
-Համոզված եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու փորձն ինձ ավելի ուժեղ կդարձնի: Դա օգտակար կլինի ինչպես ինձ համար, այնպես էլ Գերմանիայի հավաքականի: Կարծում եմ՝ պատրաստ եմ իմ կարիերայում նոր քայլ կատարել, ինչպես արել եմ, երբ Լուի վան Գալը գլխավորում էր «Բավարիան»:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հասնել «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Ռեալի» մակարդակին: Դրա համար ինքս կանեմ այն ամենը, ինչն իմ հնարավորությունների սահմանում է: Միայն համոզված չեմ, որ իմ պայմանագրի երեք մրցաշրջանում էլ մենք կդառնանք Անգլիայի չեմպիոն, դա շատ բարդ մրցաշար է,-ասել է Շվայնշտայգերը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



