Սաքսոնիայում հայտնաբերվել է Հիտլերի գաղտնի մառանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանացի ճաշարանատեր Սիլվիո Շտելցերը Սաքսոնիայում գաղտնի մառան է հայտնաբերել, որտեղ 1944թ. Ադոլֆ Հիտլերի հրամանով թաքցնում էին գինի, կոնյակ և շամպայն: Այս մասին գրում է գերմանական The Local պարբերականը:
Ճաշարանատիրոջ խոսքով՝ մառանում պահվել են նաև պանիր, թխվածաքաբլիթներ, պահածոներ, ապխտած երշիկ, շոկոլադ և ծխախոտ: Այդ ամենը թաքցված է եղել 6 խորը հորած նկուղներում՝ Դրեզդենից 14 կմ հեռավորության վրա գտնվող Մորիցբուրգ ամրոցի ավտոկայանատեղիի տակ: Շտելցերը պատմել է, որ պատերազմից հետո ֆյուրերի սննդի պաշարը նկուղներից հանել էին Կարմիր բանակի զինվորները:
Ճաշարանատերը նշել է, որ ինքը նկուղի մասին տեղեկությունը ստացել է նախորդ սեփականատերերից իրեն մնացած գրառումներից, որոնցից պարզ է դառնում, որ պաշարը նախատեսված է եղել Գերմանիայի բանակի սպաների համար: Մթերքը գիշերով Բեռլինից բերում էին Մորիցբուրգ, որպեսզի փրկեն ավիահարվածներից:



