Հայաստանի ռուսական ռազմաբազայում պատրաստվում են առաջիկա զորավարժություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները սկսել են հուլիսի կեսերին անցկացվելիք տակտիկական զորավարժությունների երթուղու օդային նկարահանումները: Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ժամանակակից « Наводчик-2», «Орлан-10» и «Тахион» համալիրները երեք օրվա ընթացքում 500 մետրից մինչև 6 կիլոմետր բարձրությունից բարձր լեռնային էքստրեմալ պայմաններում կլուսանկարեն և կտեսանկարահանեն «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարանների միջև ընկած դաշտային և քարքարոտ ճանապարհները:
Ճանապարհների օդային նկարահանումը, որոնցով զորավարժությունների ընթացքում մանևրելու են ռազմական և հատուկ անվային և թրթուռավոր տեխնիկան, իրականացվում է հրամանատարների կողմից հարձակվողական և պաշտպանողական գործողությունների անցնելու ժամանակ ճիշտ որոշումների կայացման համար:
Զորավարժությունների ընթացքում ևս անօդաչու թռչող սարքերը գիշեր-ցերեկ ռազմական բազայի ստորաբաժանումներին կապահովեն տեղեկատվությամբ: Տակտիկական զորավարժությունների ընթացքում «Гранат», «Орлан», «Тахион» и «Леер» անօդաչու ինքնաթիռները, որոնք իրականացնելու են հետախուզական գործողություններ, ընդհանուր առմամբ 150 ժամվա ընթաքում 12 հազար կիլոմետր տարածության թռիչք կիրականացնեն:



