Օբամեյանգը հաջողություն է մաղթել Հենրիխ Մխիթարյանին
ՍՊՈՐՏՀենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» շարունակվում է մնալ ֆուտբոլիստների ուշադրության կենտրոնում: Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաջողություն է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Հենրիխ Մխիթարյան, քեզ լավագույնն եմ մաղթում, եղբայրս»,- թվիթերյան իր էջում գրել է Օբամեյանգը:
Հայ ֆուտբոլիստը արձագանքել է Օբամեյանգի մախթանքին և շնորհակալություն է հայտնել: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել 2013-ից 2016 թվականներին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



