Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցի դատական նիստին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր մի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է այսօր ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակից ի աջակցություն Ժիրայր Սեֆիլյանի՝ իրազեկման երթ անցկացնելու մասին:
Հաղորդագրությունից նաեւ տեղեկանում ենք, որ ժամը 14:30-ին Վերաքննիչ դատարանում քննվելու է Ժիրայր Սեֆիլյանի կալանքի վերաբերյալ որոշման բողոքը, ինչպես նաեւ այն մասին, որ վերջինս հրաժարվել է ներկա գտնվել դատական նիստին:
Երթի կազմակերպիչներըն այս հաղորդագրությամբ ԶԼՄ-ներին կոչ են արել լուսաբանել երթը, քանի որ, ինչպես իրենք են համոզված, դատարանի որոշումն ի սկզբանե հայտնի է: «Բացի այդ՝ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է մասնակցել այդ ֆարսին եւ ներկա չի լինելու դատարանում»,- գրված է հաղորդագրության մեջ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



