Աստղային make up. Քիմ Քարդաշյան
ԼԱՅՖԱշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը` Քիմ Քարդաշյանը մեծ ճանաչում է վայելում ոչ միայն Քարդաշյանների մասին պատմող ռեալիթի շոուի, այլեւ իր անզուգական ոճի եւ կատարյալ ճաշակի շնորհիվ:
Քիմի հագնվելու ոճին արդեն անդրադարձել ենք: Այսօր կխոսենք հայտնի հայուհու դիմահարդարման մասին:
Քիմին, հիրավի, կարելի է անվանել smokey eyes-ի թագուհի: Աստղի աչքերի կառուցվածքին շատ է սազում այս դիմահարդարումը, հատկապես, երբ այն զուգորդվում է գեղեցիկ եւ փարթամ թարթիչների հետ` էլ ավելի արտահայտիչ դարձնելով նրա աչքերը:
Քարդաշյանը, կարծես թե, շատ է սիրում բրոնզագույն դիմահարդարումը, որը նրա դեմքին արեւայրուքի էֆեկտ է տալիս:
Քիմը շուրթերը նախընտրում է ընդգծել մարմնագույն շրթներկով, սակայն կրակոտ սեւահերին շատ է սազում նաեւ կարմիր գույնը:
Քիմ Քարդաշյանի դիմահարդարման մասին ավելի լավ է քիչ խոսել, փոխարենը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք լավագույնս ցուցադրում են նրա դիահարդարման ոճը:










Սյունե Առաքելյան



