Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ոսկե ծիրան»-ը կցուցադրի գերմանական, բրիտանական, ֆրանսիական, լեհական և ռուսական լավագույն ֆիլմերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համատեղ ծրագրերը ներկայացվեցին փառատոնի մեկնարկից օրեր առաջ:

«Ոսկե ծիրան» միջազգայինկինոփառատոնի գեղարվեստականտնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ փառատոնի ընթացքում մշտապես ցուցադրվել է նոր ֆրանսիական, գերմանական կինո, նորագույն ֆիլմեր Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից: «Այս համագործակցությունը աճում և նոր պտուղներ է տալիս: Այս տարի մենք ունենք լավագույն նոր ֆիլմերը այս երկրներից, ինչպես նաև ավանդական հյուրեր՝ լրագրողներ ու ռեժիսորներ Ռուսաստանից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելացրեց Հարությունյանը:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կկազմակերպվի Գերմանական կինոյի օր: Կցուցադրվի Աննե Զոհրա Բերախեդի՝ Բեռլինալեի մրցութային ծրագրից «24 շաբաթ» ֆիլմը:

Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ կներկայացվի նաև գերմանա-հունգարացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի հետահայաց ցուցադրութունը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ անցած տարի փառատոնի բացումը համընկավ նրա՝ Հայաստանում դեսպան նշանակվելու առաջին օրերի հետ: Գերմանիան ներկայանում է այս կինոփառատոնին 2004 թ-ից ի վեր: 13 տարիների ընթացքում փառատոնին ցուցադրվել է շուրջ 200 գերմանական ֆիլմ : «Ես համոզվել եմ փառատոնի կազմակերպչական պրոֆեսիոնալիզմի ու ցուցադրվող ֆիլմերի բարձր մակարդակի մեջ դեռ նախորդ փառատոնին»,- ասաց դեսպանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը: Կինոծրագրի բացումը տեղի կունենա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» ֆիլմով: ՀՀ-ում ՖրանսիայիՀանրապետության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյն իր խոսքում նշեց, մշակութային բազմազանության խրախուսումը դիվանագիտական գործունեո ւթյան կարևոր սկզբունքներից է: Փառատոնին կցուցադրվեն ֆրանսիական խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև 12 նոր ֆիլմ, որոնցից 6-ը՝ լիամետրաժ: Փառատոնը կեզրափակի Դարդեն եղբայրների՝ ֆրանս-բելգիական արտադրության «Անծանոթ աղջիկը» ֆիլմը:

Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակի տարելիցին ընդառաջ «Ոսկե ծիրանը» Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ կներկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն ֆիլմերը:

Կինոփառատոնին արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ կիրականացվի նաև «Լեհական կինոյի օր», որի ընթացքում կցուցադրվի Լոկառնոյի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը:

Բացի այդ՝ Հայաստանում ՌԴ դեսպանությանը կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ