Լավրովը եւ Քերին համագործակցության հարցեր են քննարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության հետ կապված հարցերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղոր դել են ՌԴ-ի արտգործնախարարությունում:
«Քննարկվել են որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության հետ կապված հարցերը, ներառյալ առաջիկա շփումները փորձագիտական եւ քաղաքական մակարդակներում»,- տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունում:
Առաջիկա օրերին Քերիի՝ Ուկրաինա կատարելիք այցի առանչությամբ Սերգեյ Լավրովն «ուշադրություն Է հրավիրել Դոնբասում լիամասշտաբ մարտական գործողությունների վերսկսում հրահարելու մտադրությունների մասին՝ հայտնված տեղեկատվության վրա»՝ Վաշինգտոնին կոչ անելով «ջանքեր գործադրելու՝ նման զարգացում թույլ չտալու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



